Որտե՞ղ է ներքնազգեստը. երկրպագուներին շոկի են ենթարկել Քիմ Քարդաշյանի նոր լուսանկարները

Loading...
Loading...

Քիմ Քարդաշյանը կարողանում է շոկի ենթարկել երկրպագուներին։ Ամերիկյան ռեալիթի շոուի աստղը երեք նոր լուսանկար է հրապարակել, որոնցում ներկայացել է արտասովոր կերպարում։

Loading...

Բոլոր լուսանկարներն արվել են գիշերը։ Քիմը լուսանկարվել է մեքենայում, ապա՝ դրա կողքին։ Ոչ ստանդարտ կազմվածք ունեցող Քիմը Jean Paul Gaultier կիպ հագուստ է ընտրել։

Հագուստը նստատեղի հատվածում ամբողջությամբ թափանցիկ է եւ ընդգծում է Քարդաշյանի մարմնի ամենահայտնի հատվածը։ «Ինչ՞ին եք նայում։ Կատակ է»,- գրել է Քիմը։

Հրապարակումն արդեն իսկ 1.5 մլն լայքի է արժանացել։ Աստղի բազմաթիվ երկրպագուներ հիացական եւ տարակուսած մեկնաբանություններ են թողել։ «Խելահեղորեն տարօրինակ զգեստ», «Չեմ տեսնում ներքնազգեստը», «Նա ձգող ներքանզգեստ է կրում», «Ես միա՞կն եմ, ում սա դուր չի գալիս», «Ներիր, Քիմ, բայց սա սարսափելի է»,- գրել են հետեւորդները։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Instagram

https://style.news.am/arm/news/59488/ortex-e-nerqnazgesty-erkrpagunerin-shoki-en-entarkel-qim-qardashyani-nor-lusankarnery.html