Մեդվեդեւը ինչ թղթապանակ է դրել Նիկոլ Փաշինյանի առջեւ

Loading...
Loading...
Loading...

Մեզ հայտնի է դարձել, թե ինչ է եղել ՌԴ վարչապետ Մեդվեդեւի թղթապանակում Նիկոլ Փաշինյանի համար, թե ինչու է եկել Հայաստան եւ ինչ քննարկումներ ունեցել ՀՀ վարչապետի հետ։

Հստակեցվել է Պուտինի՝ Հայաստան այցի հարցը, մասնավորապես, հոկտեմբերին Պուտինը կլինի Հայաստանում, հիշեցնենք, որ պարբերաբար ձգձգվում է այդ այցը։

Մեդվեդեւը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը, նշելով, որ ոչ միայն ռուսական, այլեւ ֆրանսիական իրավապահ մարմինների կողմից վերահաստատվել է, որ գործը զուրկ է իրավական հիմնավորումից եւ այս ուղղությամբ հորդորել Փաշինյանին վերանայել մինչեւ Պուտինի այցը։

https://hayeli.am/?p=132995&l=am