Վարչապետի սենսացիոն զգուշացումը

Loading...
Loading...

Իր վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին այն հրապարակումների մասին, որ հնարավոր է նախկին իշխանությունը փողոցային պայքար սկսի:

Loading...

«Այդ ի՞նձ են փորձում վախեցնել փողոցային գործընթացներով: Ինչպես չասես՝ այդ մարդիկ չեն հասկացել ինչ է կատարվել: Հարց է, թե մենք վախենո՞ւմ ենք, թե թաքուն հույս ունենք, որ այդպիսի բան տեղի կունենա: Դա կարող է մեզ էլ հավեսի գցել, մենք էլ դուրս գանք փողոց: Ոնց որ թե ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխություն է հասունանում, որովհետև մեզ մեղադրում են, որ որոշ հարցեր հեղափոխական տեմպերով չեն լուծվում, և փողոց դուրս գալով շատ արագ այդ հարցերը կլուծվեն:

Այդ ո՞վ է մեզ վախեցնում փողոց դուրս գալով», ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն ասել է նաեւ, որ շատ հարցեր հրապարակում ավելի հեշտ կկլուծվեին, քան վարչապետի իր աշխատասենյակում:

https://www.lragir.am/2019/05/08/441464/