Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես․ Քոչարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)

«Կոչ եմ անում բոլոր մասնակիցներին կոռեկտություն պահպանել»,-Քոչարյանի ելույթը ընդհատելով, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչին ի պատասխան Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին դիմելով, հայտարարեց, որ դատախազը բոլոր հնարավոր միջոցներով բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս։

Loading...

«Դուք թույլ եք տալիս դատախազությանը ընդհատել ցանկացած պահի ցանկացած մեկի խոսքը՝ անգամ բառը չավարտած»,-ասաց Քոչարյանի պաշտպան Ալումյանը, ինչին ի պատասխան՝ դատավորն Ալումյանին հիշեցրեց, որ այս օրերին նա ցանկացած պահի ցանկացած հայտարարությամբ հանդես եկել է։

Loading...

«Ես ինձ թույլ չեմ տվել բռի ձևով ընդհատել»,-ասաց Ալումյանը, դատավորն էլ կոչ արեց Ալումյանին չափի մեջ լինել։

«Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ ընդհանրապես կապ չունի, ինչ ուզեմ՝ այն էլ ասելու եմ, և դու էլ նստած լսելու ես»,-դիմելով գլխավոր  դատախազին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում` սեղմեք լինքը՝ ստորև

https://www.facebook.com/azatutyun/videos/542556586150503/

https://lurer.com/?p=322175&l=am

Loading...