Արաբկիրի դատարանի դատավորը գրառում է կատարել

Loading...
Loading...

 

Loading...

Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստերը կայանում եւ հետաձգվում են մուտքի արգելափակված լինելու եւ կողմերի արդար դատաքննությունն ապահովելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այդ դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ավելի վաղ մեկ այլ գրառմամբ նա հայտնել էր, որ 12։00-ին ուղիղ եթերով ելույթ կունենա՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:

https://hayeli.am/?p=134725&l=am