Շտապ. Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը

Loading...
Loading...

 

Դատական համակարգի վերաբերյալ այսօրվա խորհրդակցությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող ուժեր, որոնք փորձում են կիրառել բանաձևը՝ տարաձայնություններ, հակասություններ ու թշնամանք հրահրել Հայաստանի ու Արցախի ժողովրդի միջև:

Loading...

Հայաստանում համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցներն ավելի են տուժել: Նախկին համակարգի ներկայացուցիչները գործադրում են իրենց կապերը Արցախում ՀՀ կառավարության ու վարչապետի դեմ ստահոդ լուրեր տարածելու համար:

Դրա տակ տեսնում եմ անգամ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ տարածքներ հանձնելու ու դրա պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու մտադրություն: Սա համարում եմ պետական դավաճանություն: Ձեռնարկելու եմ ամենակոշտ միջոցներ այս դավադիր մտադրություններն արմատախիլ անելու:

Եկել է ժամանակը 2016 ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումանսիրման քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը:

Արցախի ժողովրդին կոչ եմ անում աջակցել միայն այն ուժերին, որոնք հանդես են գալիս ՀՀ ժողովրդի աջակցությունը վայելող իշխանության աջակցությամբ: