Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը. «Հրապարակ»

Loading...
Loading...

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա, կիրակի օրը վերադարձել է Հայաստան եւ Փաշինյանի հետ հանդիպել։

Loading...

Արցախի նախագահների երաշխավորությունը խորը մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի մոտ, մանավանդ որ դա հաջորդել էր Փաշինյանի՝ Արցախում հեղափոխություն անելու սպառնալիքին։ Մեր աղբյուրներն ասացին, որ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ոչ միայն դատախազությանը հասցեագրված դիմումը վերահասցեագրել են դատարանին, այլեւ եկել-հասել են դատարան։

Image result for Նիկոլ Փաշինյան Բակո Սահակյան

«Փաշինյանը ստատուսներով է խոսում Արցախի իշխանությունների հետ, դրա համար էլ առաջացավ այս քաոսը»,- տեղեկացրեց արցախյան աղբյուրը։

Հանդիպմանը նա բացատրություններ է պահանջել Բակո Սահակյանից, որը վստահեցրել է՝ իրենց քայլը քաղաքական չէ, զուտ մարդկային, ընկերական հարաբերությունների վրա է հիմնված։

Երեկ երեկոյան էլ Արցախի նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ ու վստահեցրել, որ Արցախում հակահեղափոխություն չի ծրագրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

https://www.1in.am/2563376.html