Շտապ. Գագիկ Հարությունյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի ելույթին

Loading...
Loading...

Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը գտնում է, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել են նաև  տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: ԲԴԽ նախագահը կարծում է, որ այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրացման հարցերում: «Արմենպրես»-ը ներկայացնում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ հարցազրույցը.

Պարոն Հարությունյան դուք  չմասնակցեցիք ՀՀ Կառավա­րու­թյունում մայիսի 20-ին, ժամը 12.00-ին հրավիրված խորհրդակցությանը, իսկ ինչ կասեք քննարկումների արդ­յունք­ների մասին:

Loading...

Չմասնակցելու պատճառները զուտ տեխնիկական են և հարկ չեմ համարում դրան անդրադառնալ:

Ինչ վերաբերում է հիմնախնդրին ընդհանրապես, կցանկանայի ընդգծել, որ երկրում դատական իշխանության որակական բարեփոխումները վաղուց օրակարգային խնդիր են, որին հիմնարար ձևով անդրադարձել ենք նաև մեր տարեկան հաղորդման մեջ և որին ամբողջությամբ ուղղված է եղել Բարձրագույն դատական խորհրդի մեկամյա գոր­ծու­նեու­թյունը: Այս կարճ ու բարդագույն ժամանակահատվածում արձանագրվել են նաև լուրջ արդյունք­ներ՝ թե՛ իրավիճակի բազմագործոն ախտորոշման և թե՛ արդյունավետ արդարադա­տու­թյան կայացման ռազմա­վարական ուղղությունների մշակման ու փու­լային իրաց­ման հարցերում:

Մեր սկզբունքային մոտեցումն այն է, որ համակարգային բարեփոխումները, որպես համապետական առաջնահերթության խնդիր, անհրա­ժեշտ է իրականացնել սահմա­նադ­րական գործիքակազմի արդյու­նա­վետ գործադրման, նախապես անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ստեղծման և համարժեք կառուցակարգային ու դատարա­նա­կազմական քայլերի շնորհիվ:

Սակայն այսօր խոսքը գնում է վիրահատական միջամտության մասին:

Մենք երբեք չենք բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն գտել և գտնում ենք, որ վիրահատական մոտեցման ընտրությունը նույնպես պետք է լինի սահմա­նադ­րա­կան, չհան­գեցնի մարդկանց իրա­վունք­ների ոտնա­հար­ման, չունենա ավերիչ հետևանքներ և ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը:

Իսկ կարևոր չե՞ք համարում, թե ինչ ձևով ու եղանակներով պետք է դա իրականացվի:

Բնականաբար դա նույնպես շատ կարևոր է: Անհրաժեշտ չհամարելով առանձին թվար­կել Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի բոլոր համարժեք հոդվածները, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորու­թյուն­ները, պետք է արձա­նագրել, որ ցանկացած ոչ իրավաչափ, մարդկային ու մասնագիտական արժանապատվություն վիրավորող գործողություն կարող է դառնալ վտան­գավոր նախադեպ՝ հղի բազ­մաթիվ բացա­սական, ընդհուպ՝ անշտկելի հե­տևանք­ներով:

Իսկ կարող եք առանձնացնել այն երեք առանցքային, ելակետային մոտեցումները հիմնախնդրի արդյունավետ լուծման առումով:

Թերևս կառանձնացնեի հետևյալները.

Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում առաջնահերթ ու գերակա խնդիր պետք է համարել դատական իշխանության լիարժեք  կայացման ու արդյունավետ գործու­նեու­թյան գործառութային, կառու­ցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ստեղծումը, երկրորդ՝ օբյեկտիվ խնդիրների լուծումները չեն կարող մղվել հետին պլան՝ գերապատ­վությունը տալով սուբյեկտիվ ու իրավիճակային մոտեցումներին, երրորդ՝ դատական իշխանության բարեփոխումներին միտված իրավական քայլերը չեն կարող իրա­կանացվել առանց հստակ մշակված հայեցակարգային մոտեցումների ու դրանց իրավական ապահովման, ինչի առնչու­թյամբ Խորհրդի և անձամբ իմ կողմից բազմիցս համալիր առաջարկու­թյուններ են ներկա­յացվել: