Դանակահարություն Ծառուկյանի ազգականին պատկանող պանդոկում․ մանրամասներ

Loading...
Loading...
Loading...

Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ում տվյալներն այս պահին ճշտում են:

Ոստիկանությունը պարզում է նաև, թե որտեղ է դանակահարվել մենեջերը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգականին, ով Բալահովիտի գյուղապետի տեղակալն է: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպանում:

https://arm-life.ru/2019/03/03/%D5%A4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AE%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6/