Ռուսաստանի ամենամեծ պետական գաղտնիքը. Ինչ է արտադրվելու Հայաստանում

Loading...
Loading...
Loading...

Lragir.am-ը գրում է․ Հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովին:

Ըստ հաղորդագրության, Դավիթ Տոնոյանը պատրաստակամություն էր հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:
Իր հերթին, Բարիշնիկովն ասել էր, որ արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:
Ռուս քաղաքագետ, ռազմական փորձագետ Բորիս Յուլինն, անդրադառնալով նոր սերնդի Կալաշնիկով ինքնաձիգների արտադրությանը, ասել է, որ ԱԿ-12 ինքնաձիգը արտադրության է մտել 2012 եւ ուղարկվել փորձարկման, բայց չի անցել այն: Բացի այդ, Իժեւսկի գործարանը ներկայում հարմարեցված չէ դրա մասսայական արտադրության համար: Իրավիճակը փրկելու համար, նրա խոսքով, քիչ ինչ «թյունինգ» են արել ԱԿ 74 հին մոդելի խնդրահարույց ինքնաձիգը եւ շարունակում են արտադրել այն:
Հետաքրքիր է, Հայաստանում Կալաշնիկովի որ մոդելն են արտադրելու:
Բորիս Յուլինն ասում է, որ Ռուսաստանում պատժամիջոցների արդյունքում գործարանները չեն վերազինվում եւ ընդունակ չեն զանգվածային արտադրության, շատ գործարաններ նույնիսկ փակվում են:
Ընդ որում, իրավիճակը նույնն է սպառազինության գրեթե բոլոր ոլորտներում: Առավելագույնը, որ ներկայում արվում է, դեռեւս խորհրդային արտադրության սպառազինության արդիականացումն է: Բայց այդտեղ էլ կա խնդիր, քանի որ անհրաժեշտ էլեկտրոնիկան եւ այլ սարքավորումները Ռուսաստանը ներկրում էր Արեւմուտքից, ներկայում պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը ստիպված է հաստոցներ, շարժիչներ ներկրել Չինաստանից եւ, որ ամենազավեշտալին է՝ Հյուսիսային Կորեայից:
Մյուս կողմից, խնդիր է նաեւ ռազմարդյունաբերական ոլորտում ահռելի կոռուպցիան ու գողությունը, երբ տրամադրված գումարները պարզապես փոշիացվում կամ յուրացվում են տարբեր ծրագրերի վրա, արտադրություններն արդիականացնելու փոխարեն:
Այս համատեքստում, ռուսական ռազմական փորձագետների շրջանում տարակուսանքով ու հաճախ հումորով են վերաբերվում Պուտինի ցուցադրած գերժամանակակից հրթիռային տեխնիկայի՝ իրենց իսկ բնորոշած «մուլտֆիլմերին»: Նշվում է, որ դրանք դեռեւս խորհրդային տարիների մշակումներ են, որոնք կիսատ են մնացել: Այդ մշակումները սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց տիեզերական սպառազինության մշակման մասին: Շատերի կարծիքով, դա պարզապես բլեֆ էր՝ Խորհրդային միությունը սպառազինության նոր մրցավազքի մեջ ներքաշելու եւ տնտեսապես թուլացնելու համար, ինչն էլ տեղի ունեցավ:
Ներկայում նույն իրավիճակն է, եւ ի պատասխան զինված ուժերի արդիականացման ամերիկյան ծրագրերի՝ Մոսկվան արխիվից հանել է այդ մշակումները, սակայն նոր հրթիռների ստեղծումը խնդրահարույց է: Իսկ առկա տեխնիկան հին է ու ոչ մրցունակ:
Մյուս կողմից, ռուսական ռազմարդյունաբերական համալիրի նվաճումների մասին քարոզչությունը Կրեմլին անհրաժեշտ է մի շարք առումներով: Նախեւառաջ, այդպիսով փորձ է արվում հանրության առջեւ «փոխհատուցել» երկրի սոցիալ-տնտեսական, գիտական եւ տեխնոլոգիական դեգրադացիան ռազմարդյունաբերական նվաճումների ցուցադրմամբ ու պատրիոտիզմի բարձր դոզայով:
Բացի այդ, դա ուղղված է կոռումպացված ու գողաբարո ռեժիմի իշխանության երկարաձգմանը՝ կուտակած ահռելի սեփականությունը փրկելու համար:
Այս իրավիճակը ռուսական քաղաքական ու ռազմական փորձագիտական շրջնակներում արդեն անվանվում է «Ռուսաստանի ամենամեծ պետական գաղտնիքը»:
Ի դեպ, նշվում է, որ վերջին տարիներին ռուսական ռազմարդյունաբերական համալիրի խոշորագույն նվաճումը հոգեւորականների շարժական զինվորական դեսանտն է: Ռազմական գործողությունների դեպքում այս դեսանտը արագ նետվում է ռազմադաշտ, արագ տեղադրում փչովի ուղղափառ եկեղեցի եւ սպասարկում զինվորներին:
Հիշեցնենք, որ ամերիկացիներն ու շվեդները Հայաստանին առաջարկել են ռուսականից ավելի որակյալ սպառազինություն:
Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=49410&l=am