«Քննադատում» եք ու՞մ, հայ զինվորի մորը, երկրի առաջին տիկնոջը՝ ով երբեք չի գողացել, չի ծաղրել, սեփական՝, հագուստի, զարդի արժեքը ավելի բարձր չի՛ դասել, քան բարձրագույն արժեք կոչվող՝ ՄԱՐԴՈՒՆ







Ես չեմ հավատում, որ կա գեթ մի մարդ, ով իսկապես վիրավորվել կամ անկեղծորեն ՉԻ՛ հասկացել տիկնոջ խոսքերի իմաստը։



Պարզապես գիտակցված՝ անարդարությամբ, գիտակցված՝ ստորությամբ, պահի հարմարավետությամբ ու կրկին կեղծ պաթոսով՝ «քննադատում» եք։



«Քննադատում» եք ու՞մ, հայ զինվորի մորը, երկրի առաջին տիկնոջը՝ ով երբեք չի գողացել, չի ծաղրել, սեփական՝, հագուստի, զարդի արժեքը ավելի բարձր չի՛ դասել, քան բարձրագույն արժեք կոչվող՝ ՄԱՐԴՈՒՆ։

«Պախարակում, քննադատում ու կյանք եք սովորեցնում» մի ընտանիքի, ով գեթ մի կյանք, գեթ մի ճակատագիր չի խեղել, չի՛ գողացել, չի՛ դավաճանել ։
Կա՛նգ առեք, պատիվ ունեցե՛ք, դուք Աննային չե՛ք վնասում, դուք երկիրն եք դավում։
Դուք Աստված չե՛ք, հերիք է՝ դատե՛ք, ճառե՛ք, դավեք



Աստված ձեր արածն էլ, նրա արածն էլ տեսնում է…
Մի տրվե՛ք էս ազգադավ հորձանուտին։ Ուշքի եկե՛ք։

Անահիտ Առաքելյան

Նյութը հրապարակման պատրաստեց՝ news7.pro 

ԴԻՏԵԼ