Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը տրանսգենդերի շուրջ աղմուկի, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մասին







Նորագավիթի մաքսակետում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի կազմակերպած նիստում տրանսգենդերի ելույթի շուրջ առաջացած աղմուկին: Հիշեցնենք, որ Իմ քայլը դաշինքը եւ ԲՀԿ-ն միմյանց են մեղադրում տրանսգենդերին հրավիրելու հարցում, երեկ ԱԺ շենքի տարածքում բողոքի ակցիա էր տեղի ունենում:

Վարչապետն ասել է.



«Հանրապետական կուսակցության որոշ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ հարց են քննարկում և իշխանության առաջ հարց դնում, թե այս ինչ է կատարվում: Ես ուզում եմ ասել հետևյալը՝ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը՝ պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր ու սեռը նշել արական: Հանրապետականների շարքում ընդունված է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է:



Այն պահին, երբ Հանրապետական իշխանությունը այդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Ու այսօր հանրապետականները, որ իրենց ասում էի գեյ ակտիվիստ եք, չէին հավատում: Իրենք էդ կարգավիճակից չէին կարող խուսափել և սա ևս մեկ ապացույց է: Այդ ու՞մ են եկել ինչի մեջ մեղադրում:

ԲՀԿ-ն ինչի՞ց է բողոքում, որ իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Այդ ցուցակը ստորագրել է Նաիրա Զոհրաբյանը և այդ ցուցակով ընդգրկվել է:



Երբ իմացա, մտածեցի, որ լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և կառավարության դեմ: Բայց կա մյուս երեսը՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լսում էր: Հիմա հարց եմ տալիս բոլորին՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե մարդ չէ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգևորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները: Երկրորդ՝ այն պահվածքը, որ այս ամենի վերաբերյալ ցուցաբերում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը:

Այդ պրովոկացիայի կազմակերպման ընթացքում ԲՀԿ-ն պետք է մտածի, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը ընդհանրապես համապատասխանո՞ւմ է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու անհրաժեշտ նվազագույն չափանիշներին:

Սա քաղաքական պրովոկացիա է, որ թիրախներն ուղղեն Իմ քայլը խմբակցության դեմ»:

https://www.lragir.am/2019/04/09/433262/

ԴԻՏԵԼ