ԲՀԿ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին չուշացավ







Քիչ առաջ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարճատև նիստ անցկացրեց՝ քննարկելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ԱԺ-ում մարդու իրավունքների հարցերով լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը քաղաքական պրովոկացիա է և ԲՀԿ-ն պետք է մտածի՝ Նաիրա Զոհրաբյանը համապատասխանո՞ւմ է հանձնաժողովի նախագահի անհրաժեշտ նվազագույն չափանիշներին:



Ըստ Իվետա Տոնոյանի՝ իրենց քաղխորհրդի գնահատականով՝ Նաիրա Զոհրաբյանը ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները: «Մենք, իհարկե, ծանոթ ենք վարչապետի հայտարարությանը, բայց կարծում ենք, որ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ ամբողջապես վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային միգուցե, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի»,- ասաց Ի.Տոնոյանը՝ հավելելով, որ շրջանառվող փաստաթուղթը, որի մասին խոսել է նաև վարչապետը, ընդամենը անվտանգության աշխատակիցներին տրամադրված մասնակիցների ցանկն է, որոնք գրանցվել են առցանց եղանակով:



Հիշեցնենք, որ այսօր Ն.Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ լսումներին հրավիրյալների ցուցակը ստորագրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: «Սկզբից երբ ես իմացա դրա մասին, առաջինը մտածեցի, որ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության և Կառավարության դեմ: Դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, հիմա հարց եմ տալիս բոլորին՝ Հանրապետականի իշխանության օրոք ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞՝ ոչ:

Այն պահվածքը, որ այս միջադեպի վերաբերյալ ցուցաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դա ընհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների կարգավիճակին:



Կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պիտի մտածի ընդհանրապես հանձնաժողովի իրենց ներկայացրած նախագահը արդյոք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագա՞հ է և, ընդհանրապես, համապատսախանո՞ւմ է անհրաժեշտ նվազագույն չափանիշներին: Սա քաղաքական պրովոկացիա է: Ամբողջ խնդիրն այն էր, որ կազմակերպեն պրովոկացիա և թիրախներն ուղղեն «Իմ քայլը» խմբակցության դեմ»,- կարծիք հայտնեց վարչապետը:

 

Նյութի աղբյուրը` Yelaket.am

ԴԻՏԵԼ