Ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա. Գագիկ Ծառուկյանը` ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի մասին







ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում Lragir.am-ի հարցին ի պատասխան անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին:



Հիշեցնենք, որ Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել, քանի որ ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որ երկու ամիս անց գործազուրկ են մնալու: Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, Ծառուկյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է:

“Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսակական ցեմենտը, ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա ասենք թե տուրքը չդրվի:



Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե եթե 100 հազար տոննա, որը ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ”,- ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ պետք է միայն պահանջել հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից այդ դիրքորոշումը վերանայել:



“Երեկ էլ երեկոյան Ազգային ժողովում հանդիպել են Թունյանը, Սրյանը և Սարգսյանը չորրորդ մարդու հետ, որ սա անընդունելի է: Եթե այսօր էլ հանձնաժողովը որոշում ա կայացրել, որ կլինկերը չհարկվի, տուրք չվճարի, ի՞նչ ա եղել, հիմա մենք ցեմենտ չենք արտադրի, կլինկեր կբերենք, ի՞նչն ա խնդիրը: Եթե իրանք չեն մտածում և ասում են՝ թող մի քանի հարյուր ընտանիք էլ անգործ մնա…

Համապատասխան մենք քայլ ենք կատարել, որ կարողանանք տնտեսական հեղափոխության համար քայլ կատարեն, բայց այսօր հանձնաժողովի նախագահը պարտավոր է պատասխան տալ: Քննարկելուց կտեսնենք, որ ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա: Կառավարությունը հանձնարարել ա, հարցը լուծված ա, թե ինչ փոխվեց հանձնաժողովում, դուք բոլորդ էլ ներկա կլինեք և կտեսնեք”,- նշեց նա:

https://www.lragir.am/2019/04/16/435321/

ԴԻՏԵԼ