Ամսական 661 հազար դրամ՝ Ֆեյսբուքում գրառում անելու համար







Մի քանի ամիս է, ինչ նոր Ազգային ժողովը ձևավորված է, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը 88 մանդատ ունի։ Ազգային ժողովի ընտրություններից մի քանի օր անց նոր իշխանությունները վստահեցնում էին, որ նոր Ազգային ժողովը ամենաէֆեկտիվն է լինելու Հայաստանի պատամության մեջ։ Շատերը հավատում էին այդ պնդումներին, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, սխալվում էին։



Ազգային Ժողովում ամենաշատ ոչինչ չանող և իրենց քաղաքական հետագծով ոչինչ չասող պատգամավորները հավաքված են իշխող «Իմ քայլը» խմբակցությունում։ Խմբակցության 88 պատգամավորներից մի քանիսին կարելի է առանձնացնել, որ կարողանում են տարբերել պառլամենատական աշխատանքը՝ Ֆեյսբուքում գրառում անելուց։ Այդ մի քանիսը նախկինում տարբեր տարիների պատգամավորներ են եղել ու պատկերացում ունեն օրենսդիրի աշխատանքից։





Նոր իշխանությունները չեն պատեկրացնում՝ ինչպես մի քանի տասնյակ պատգամավորների ծառայեցնել պետությանը, նրանց ՕԳԳ-ն բավական մոտ է զրոյի։ Նրանց անգամ տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ տալ են արգելել, որպեսզի, իրենց խոսքով, նոր խնդիրներ չստեղծեն։ «Իմ քայլի» մի քանի տասնյակ պատգամավորների համար այս պահին միակ պարտավորությունն է Ֆեյսբուք սոցիալական ցանցում կիսվել կառավարության մասին դրական հրապարակումներով, վարչապետ Փաշինյանի գրառումներով և ուղիղ եթերներով, վարչապետ Փաշինյանի մասին դրական գրառումներ հրապարակել։

Փաստորեն, նորընտիր Ազգային Ժողովում կան մի քանի տասնյակ պատգամավորներ, որոնք ամսական 661 հազար դրամ են ստանում՝ Ֆեյսբուքում գրառում անելու համար։

http://politik.am/amsakan-661-hazar-dram-feysbuqum-grarum-anelu-hamar

ԴԻՏԵԼ