«Նիկոլ, մի՛ արա այն սխալները,որը ես եմ արել». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ

Loading...
Loading...
Loading...

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց,որ  Սերժ Սարգսյանը պատահական չի ասել «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» , դա ուղերձ էր՝ «Նիկոլ, մի՛ արա այն սխալները, որը ես եմ արել», իսկ նա ոչ միայն սխալներ է անում, այլև դավաճաններին հավաքում իր շուրջը.

«Կալանավորեցին Մանվելին, հետո՝ նախագահին: Իրենք այս քայլերով ցույց են տալիս, որ նախորդների ցանկացած շարժի դեպքում՝ գնալու են այդ քայլին, և կապ չունի կալանավորման հիմնավորում կա, թե՝ չէ: Արդեն բագաժը վերջացել է, և գնում են նոր սրացումների:

Պարզ երևում է, որ իրենք ժողովրդի կամքը չեն կատարում: Բոլոր գյուղերի դպրոցներում պահանջում են տնօրենի հրաժարական, իրենք ասում են՝ «չէ, մեր վարորդի ախպորը բերել ենք՝ պետք ա տնօրեն լինի»:

https://zham.am/hy/news/4043/view